06/04/2010 12:59
«Նոր Էջ»` գործարարների համար
Այսօր երեկոյան տեղի կունենա «Նոր Էջ» գործարար տեղեկատվական ամսագրի շնորհանդեսը: Պարբերականի առաջին` ապրիլյան համարը հրատարակվել է 5000 տպաքանակով: Ինչպես Aysor-ին հայտնեց «GMG» Media Group-ի գովազդային մենեջեր Կարինե Հախնազարյանը, ամսագրում անդրադարձ է կատարվում տարբեր ոլորտների` հարկային, բժշկական, բանկային, սննդի, առողջ ապրելակերպի և այլն:
Նախատեսվում է, որ «Նոր Էջ» ամսագրի շնորհանդեսին ներկա կլինեն հարկային ոլորտի ներկայացուցիչներ` ի դեմս Կառավարությանն առընթեր պետական կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ՀՀ առևտաարդյունաբերության պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, մի շարք բուհերի ռեկտորներ, Հայաստանում գործող ընկերությունների հինադիրներ և այլոք:
Կ. Հախնազարյանը շեշտեց, որ ամսագիրը վաճառքում չի լինելու, այլ բաժանվելու է: