06/04/2010 11:31
Ինտերպոլը փնտրում է Սադդամ Հուսեյնի դստերը
Ինտերպոլն ահաբեկչության մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարել Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի դստեր` Ռահադ Հուսեյնի նկատմամբ:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, 41-ամյա Ռահադ Հուսեյնի հետախուզման և ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերը տեղադրված են միջազգային ոստիկանական կազմակերպության կայքէջերում:
Կինը մեղադրվում է կյանքի և առողջության դեմ հանցագործությունների հրահրման, ինչպես նաև ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Նրան ձերբակալելու թույլտվությունը տրվել է Բաղդատի դատարանի կողմից: