06/04/2010 09:42
Մոսկվայում հիշում են ահաբեկչությունների զոհերին. 9 օր է անցել
Այսօր Մոսկվայում հիշում են մայրաքաղաքի մետրոյում իրականացված ահաբեկչությունների զոհերին: Ողբերգական իրադարձություններից 9 օր է անցել:
Այս օրերի ընթացքում մարդիկ շարունակում էին գնալ դեպի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններ` մոմեր վառելու, ծաղիկներ դնելու:
Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 40 մարդ, 81 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՌԴ հատուկ ծառայություններն արդեն պարզել են ահաբեկչություններն իրականացնողների և կազմակերպիչների ինքնությունը, ինչպես նաև այն անձանց, ովքեր կապ ունեն պայթյունների իրականացման հետ: Ըստ հիմնական վարկածի` ահաբեկչություններն իրականացրել են Հյուսիսային Կովկասի ապօրինի զինյալ խմաբերի անդամները: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն: