06/04/2010 11:53
Հայտնի են Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները
Մայիսի 30-ին կայանալիք Թբիլիսիի քաղաքապետի առաջին ողղակի ընտրություններում ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ, «Վրաստանի համար դաշինք»-ի առաջնորդ Իրակլի Ալասանիան ընդդիմության կողմից միասնական թեկնածու չի լինելու, հաղորդում է Վրաստանում Վզգլյադի թղթակիցը:
«Ազգային խորհրդում» ընդգրկված 6 ընդդիմադիր կուսակցություններն այսօր Թբիլիսիում եռօրյա սոցիոլոգիական հարցում են սկսել, որից հետո կառաջադրեն իրենց թեկնածուին` կամ պահպանողական Զվիադ Ձիձիգուրիին, կամ Կոբու Դավիտաշվիլիին («Ժողովրդի կուսակցություն»):
Մինչդեռ, ընդդիմությունից նախագահի նախկին թեկնածու, «Պաշտպանիր Վրաստանը» շարժման առաջնորդ Լեվան Գաչեչիլաձեն և «Վրաստանի համար դաշինք»-ի համանախագահ Սոզար Սուբարին որոշել են շարունակել խորհրդակցություններն ընդհանուր ընդդիմադիր պլատֆորմի ձևավորման ուղղությամբ:
Այդ նպատակով այսօր նրանք կհանդիպեն խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան» դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ: