06/04/2010 11:13
Թուրքիան չի պատրաստվում Եվրամիության համար բեռ դառնալ
Թուրքիան վաղ թե ուշ կդառնա Եվրամիության լիիրավ անդամ: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղելով թուրքական ԶԼՄ-ներին, Սարաևոյի Բոսնիական համալսարանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
«Մենք համբերատար ենք և վաղ թե ուշ մուտք կգործենք ԵՄ», - հայտարարել է նա:
«Եթե մեզ չընդունեն, ինչպես որոշ մարդիկ պնդում են, ապա ոչ թե մենք կկորցնենք, այլ նրանք (ԵՄ): Ինչու՞: Որովհետև նրանք այն ժամանակ կհայտարարեն այն մաիսն, որ քրիստոնեական ակումբ են հանդիսանում: Մենք ցանկանում ենք տեսնել Եվրամիությունը ոչ թե որպես քրիստորնեական ակումբ, այլ որպես քաղաքակրթության դաշինքի կենտրոն»,- ասել է Էրդողանը:
Ըստ Էրդողանի, Թուրքիան չի պատրաստվում նաև Եվրամիության համար բեռ դառնալ:
«Մենք չենք եկել, որպեսզի բեռ դառնանք Եվրամիության համար, այլ այն նպատակով, որ վերցնենք մեր վրա նրա ծանրությունը: Մենք ասում ենք, որ ԵՄ-ն օգուտներ կքաղի: Հավասարապես դա վերաբերում է նաև Թուրքիային: Մենք ասում ենք, որ Եվրոպան պետք է դառնա այն տարածաշրջանը, որտեղ խաղաղությունն է իշխում, և աշխարհի հանրության համար մի օրինակ, որտեղ կարևոր տեղ է հատկացվելու Թուրքիային»,- նշել է Էրդողանը: