06/04/2010 10:57
Թուրքիան և Ռուսաստանը կարող են վերացնել վիզային ռեժիմը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մայիսին Անկարա կատարվելիք այցի շրջանակներում Թուրքիան և Ռուսաստանը կարող են վերացնել երկու երկրների միջև առկա վիզային ռեժիմը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիմ` հղելով թուրքական լրատվամիջոցներին:
Ներկա պահին ՌԴ քաղաքացիների համար` Թուրքիա այցելելիս, գործում է մուտքի պարզեցված ռեժիմը. արտոնագիրը ձևակերպվում է մուտքի ցանկացած կետում:
«Մեծ հավանականությամբ մենք մեծարգո պարոն Մեդվեդևի հետ կստորագրենք բարձր մակարդակի ռազմավարական համագոծակցության մասին համաձայանգիրը և կվերացնենք վիզային ռեժիմը»,- ասել է Էրդողանը Սարաևոյում:
Ըստ թուրք վարչապետի, վիզաների վերացումը կդառնա երկու առաջատար առևտրատնտեսական գործընկերների «փոխադարձ վստահության» արտահայտում:
«Ո՞վ կկարողանար նախկինում մտածել, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են վերացնել վիզաները», - հավելել է Էրդողանը, նշելով, որ Անկարան վերջին յոթ տարիների ընթացքում արդեն չեղյալ է հայտարարել վիզային ռեժիմը 25 երկրների հետ: