07/04/2010 18:48
«Բանանցը» վստահորեն հաղթահարեց «Շիրակի» արգելքը
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Երևանի «Բանանցը» 3:0 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: Այս թիմերի առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր երևանցի ֆուտբոլիստների հաղթանակով` 1:0 հաշվով: Այսպիսով` երկու հանդիպման ընդհանուր արդյունքով «Բանանցը» կիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերեց:
Ավելացնենք, որ պատասխան խաղում երկու անգամ աչքի է ընկել Սամվել Մելքոնյանը, մեկ անգամ` Դենիրան Օրտեգան: Ի դեպ, Սամվելը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում: Իսկ սա նշանակում է, որ մեր երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերագտել է սեփական ուժերի նկատմամբ վստահությունն ու նշանառությունը:
«Բանանց» - «Շիրակ» 3:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Ա. Շահինյան:
Գոլերը` Սամվել Մելքոնյան, 6, 28, Դենիրան Օրտեգա, 63:
Առաջին հանդիպումը` 1:0: