07/04/2010 12:15
Իրանը պատրաստ է պատասխան տալ Իսրայելի հնարավոր հարձակմանը
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից ցանկացած ռազմական գործողություններին պատասխան տալուն պատրաստ լինելու մասին: Այս մասին, ըստ Իսլամ.նյուս-ի, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի ներկայացուցիչ Մագթաբի Զու ան-Նուռը:
«Փարիս» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է. «Թշնամին շատ լավ գիտե, որ եթե իր կողմից Իրանի ուղղությամբ հրթիռ արձակվի, ապա Թել-Ավիվում կբարձրանա իրանական հրթիռների պայթյունների փոշին, երբ նրանց հրթիռը դեռ օդում կլինի»: