07/04/2010 11:42
Օբաման հեռախոսով շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիաներին Վրաստանի մասնակցության համար: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ:
Կողմերը նաև քննարկել են Վաշինգտոնում սպասվող միջուկային խնդիրների շուրջ գագաթնաժողովի թեման, վրաց-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ըստ աղբյուրի, հեռախոսազրույցի ընթացքում Օբաման և Սահակաշվիլին անդրադարձել են նաև մայիսի 30-ին Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Միխեիլ Սահակաշվիլին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային` միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար: