07/04/2010 10:22
Վաշնիգտոնում կկայանա Օբամա-Սարգսյան հանդիպումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում կայանալիք միջուկային հարցերով գագաթնաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը:
«Նախագահը մտադիր է մի շարք երկկողմ հանդիպումներ ունենալ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՉԺՀ ղեկավար Խու Ցզինթաոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգխի, Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի, Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակի, Պակիստանի վարչապետ Յուսուֆ Գիլանի, ՀԱՀ նախագահ Ձեյկոբ Զումոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ», - հայտնել է Գիբսը: