07/04/2010 10:47
Երևանյան երկաթուղային կայարանը վերանորոգվում է
Երևանի երկաթուղային կայարանում սկսվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում կվերականգնվի կայարանի շենքի ներքին հարդարանքը և կփոխվեն հաղորդակցության տարբեր գծեր:
2009 թ. համեմատ ուղևորահոսքի 53 % ավելացման կապակցությամբ նախատեսվում է սրահը բաժանել երկու մասի` միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև կավելացվեն տոմսավաճառքի կետերը: Դա թույլ կտա խուսափել տոմսերի համար երկար հերթերից:
Ինչպես հաղորդում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայությունից, կայարանի շենքում կկառուցվեն հյուրանոցային համարներ` թե՛ աշխատակիցների, թե՛ միջազգային երթուղիների ուղևորների համար: Վարանորոգման աշխատանքներ կտարվեն նաև երկաթուղային պլատֆորմի վրա: