08/04/2010 18:33
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Օլիմպիադային
Խանտի Մանսիյսկում կայանալիք համաշխարհային շախմատային Օլիմպիադային պատրաստվող Հայաստանի հավաքականը Երևանում հավաք է անցկացնում մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքին մասնակցում են Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը: Գաբրիել Սարգսյանն այժմ մասնակցում է Դուբայի մրցաշարին և այդ պատճառով իր խաղընկերներին ավելի ուշ կմիանա:
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքը կտևի մինչև ապրիլի վերջը: