08/04/2010 11:51
Տիգրան Քոթանջյանն ու Հրանտ Մելքումյանը կորուստներ չունեն
Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը, Գևորգ Հարությունյանը և Դավիթ Հարությունյանը մասնակցում են Դուբայում (ԱՄԷ) անցկացվող 12-րդ օփենին: 3-րդ տուրից հետո Տիգրան Քոթանջյանը և Հրանտ Մելքումյանն առավելագույն միավորներ են վաստակել ու Ռավիչանդրան Տեխասի, Էդուարդո Իտուրիզագայի, Էհսան Մագամի Գաեմի և Դրոնովալի Հարիկայի հետ բաժանում են 1-6-րդ հորիզոնականները:
Գաբրիել Սարգսյանն իր ակտիվում 2,5 միավոր ունի և ընթանում է 7-30-րդ տեղերում հաստատված շախմատիստների թվում: Վրաստանի դրոշի տակ հանդես եկող Դավիթ Հարությունյանը 2 միավորով 35-րդն է: Նույնքան միավոր են վաստակել նաև Գևորգ Հարությունյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, ովքեր համապատասխանաբար զբաղեցնում են 49-րդ և 52-րդ տեղերը:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում առաջատարները` Տիգրան Քոթանջյանն ու Հրանտ Մելքումյանը, համապատասխանաբար կմրցակցեն Էդուարդո Իտուրիզագայի և Դրոնովալի Հարիկայի հետ: Գաբրիել Սարգսյանի հակառակորդն է Վադիմ Մալախատկոն: Դավիթ Հարությունյանը կխաղա Խոսլա Շիվենի, Տիգրան Լ. Պետրոսյանը` Վլադիմիր Գրաբինսկու հետ, իսկ Գևորգ Հարությունյանի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Թուրքան Մամեդյարովան է:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ և շախմատիստուհիներ: