08/04/2010 11:28
Ղրղզստանի Զինված ուժերն անցել են ընդդիմության կողմը
Ղրղզստանի Զինված ուժերն ու սահմանապահ զորքերն անցել են ժամանակավոր կառավարության առաջնորդ Ռոզա Օտունբաևայի կողմը:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, այդ մասին հայտարարել է ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարարությունը:
Մինչ այդ ընդդիմության ճնշման տակ հրաժարական է տվել Ղրղզստանի գործադիրը, որին փոխարինել է ժողովրդի վստահության կառավարությունը:
Հիշեցնենք, որ բախումների հետևանքով, «ԱԿԻպրես» գործակալության հաղորդմամբ, Ղրղզստանում զոհվել է 65 մարդ:
Ընդդիմությունն իր հսկողության տակ է վերցրել նաև «Մանաս» միջազգային օդանավակայանը: