08/04/2010 09:50
Ղրղզստանում շարունակվում են ցույցերը. զոհվել է 65 մարդ
Շուրջ 500 մարդ դուրս են եկել փողոցներ Ղրղզստանի Օշ քաղաքում` նախագահ Կուրմանբեկ Բակիևի հրաժարականի պահանջով: Ըստ որոշ տվյալների, Բակիևը, ով նախօրեին լքել է Բիշքեկի իր նստավայրը, այժմ գտնվում է Օշում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նախագահի կողմնակիցները ևս սկսել են ցույցեր անցկացնել` ի պաշտպանություն Բակիևի, սակայն ընդդիմադիրները նրանց ցրել են:
Մինչ այդ երկրի մայրաքաղաքում թալանվել է Բակիև ընտանիքին պատկանող երեք տուն:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելոց «ԱԿԻպրես» գործակալությանը, Ղրղզստանում անկարգությունների հետևանքով զոհվել է 65 մարդ:
Հաղորդվում է նաև, որ ընդդիմությունն իր հսկողության տակ է վերցրել «Մանաս» միջազգային օդանավակայանը: