08/04/2010 10:31
Մեդվեդևը և Օբաման կստորագրեն ՌՀՍ նոր պայմանագիրը
Չեխիայում այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կստորագրեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագիրը:
Հիշեցնենք, որ նախկին համաձայնագիրն ուժը կորցրել է 2009-ի դեկտեմբերի 5-ին: Նոր փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու որոշումն ընդունվել էր 2009-ի ապրիլի 1-ին Մեդվեդև-Օբամա Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ: