09/04/2010 10:02
Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն
Նյու-Յորքում երեք ժամ տևած քննարկումների արդյունքում Իրանի միջուկային խնդրի հարցով «վեցնյակի» երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել Թեհրանի վրա ազդելու վերաբերյալ բանակցությունները:
Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, այս որոշումը հաստատել է նաև ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը` միաժամանակ հայտնելով, որ իրանական խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ջանքերի միջոցով:
Վիտալի Չուրկինը նաև հայտարարել է, որ «եթե Իրանը ցանկանում է բանակցել, ապա պետք է սկսի բանակցությունները», առավել ևս, որ Թեհրանին «կառուցողական առաջարկություններ» արվել են: