09/04/2010 16:51
Իտալական Eni-ն արգելափակում է «Հարավային հոսքի» զարգացումը
«Իտալական Eni-ն, որը մասնակցում է «Հարավային հոսք» գազամուղի ծովային հատվածի շինարարությանը, արգելափակում է նախագծի զարգացումը»,- «Գազպրոմ»-ի արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի ղեկավար Ստանիսլավ Ցիգանկովին մեջբերում է Interfax գործակալությունը:
«Մինչ օրս նրանց կողմից ոչ մի կառուցողական քայլ չի եղել, կատարված աշխատանքների ոչ մի իրեղեն ապացույց չկա»:
«Գազպրոմ»-ի բարձրաստիճան պաշտոնյան ավելացրել է, որ իտալական կողմը չի համաձայնեցնում աշխատանքային ծրագրերը: «էլ չեմ խոսում նրանց կողմից վճարումների մասին. ամեն ինչի համար մենք ենք վճարում»,- ասել է նա:
Ս. Ցիգանկովը ընդգծել է, որ «Գազպրոմն» իր պարտավորությունները ավելի քան կատարել է` «իսկ նրանց կողմից ոչինչ չեմ կարողանում գտնել` բացի take-or pay (վերցրու կամ վճարի) սկանդալից»: