09/04/2010 09:43
Ղրղզստանում սգո օր է հայտարարված
Ապրիլի 9-ը և 10-ը Ղրղզստանում հայտարարված են սգո օրեր` ի հիշատակ մասսայական անկարգությունների հետևանքով զոհվածների:
Նոր կառավարությունը խոստանում է դրամական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին: Այս մասին, համաձայն Ինտերֆաքսի, հայտարարել է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունաբաևան:
Համաձայն վերջին տվյալներին` Ղրղզստանում անկարգությունների հետևանքով զոհվել է 75 մարդ, ավելի քան հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աղբյուրը նաև հայտնում է, որ այժմ Բիշքեկում իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո: Այս գիշեր իրավիճակը համեմատաբար հանդարտ է եղել: