09/04/2010 10:53
Նեթանյահուն չի մասնակցի գագաթաժողովին Թուրքիայի պատճառով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի մասնակցի Վաշինգտոնում կայանալիք` միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Նեթանյահուն այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ իմացել է, որ Թուրքիան ու Եգիպտոսը մտադիր են գագաթաժողովին բարձրացնել հրեական պետության միջուկային ներուժի հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին և 13-ին Վաշինգտոնում կայանալու է միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովը, որին հրավիրված են մասնակցելու 47 երկրների պատվիրակություններ, այդ թվում` Հայաստանի: