09/04/2010 10:19
Մահացել է Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ գցած օդաչուն
ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օդաչու Մորիս Ջեփսոնը, ով 1945 թվականին Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ գցած Enola Gay ինքնաթիռի անձնակազմի անդամ էր:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, օդաչուն մահացել է 87-ամյա հասակում: Նրա կինը նշել է, որ ամուսինը պատմում էր իրեն և երեխաներին Enola Gay-ի անձնակազմում կատարած առաքելության մասին` նշելով, որ «պարզապես իր աշխատանքն էր անում»:
«Դա պարծենալու առիթ չէ: Դա սարսափելի է: Բայց, միգուցե, դա փրկեց հարյուր հազարավոր ամերիկացիների և ավելի շատ ճապոնացիների կյանքեր», - ասում էր Մորիս Ջեփսոնը: