10/04/2010 09:46
Ղրղզստանում զոհվածներին հրաժեշտ կտան ըստ հատուկ արարողակարգի
Այսօր Ղրղզստանում տեղի կունենա ապրիլի 7-ին զոհված մարդկանց հուղարկավորման արարողությունը, որը կանցկացվի ըստ պետական հատուկ պատվո արարողակարգի: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են հուղարկավորման կազմակերպման հարցով ստեղծաված հատուկ հանձնաժողովում:
«Ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներն որոշում են ընդունել հուղարկավորել զոհերին ըստ պետական հատուկ պատվո արարողակարգի», - հայտնել են աղբյուրին:
Զոհվածների հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սկզբում երկրի խորհրդարանի առջև, որտեղ այժմ տեղակայված է ժամանակավոր կառավարությունը:
Հուղարկավորման բոլոր ծախսերը հոգում է պետությունը, բացի այդ, զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին կտրամադրվի 1 միլիոն սոմ:
Հիշեցնենք, որ ըստ Ղրղզստանի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, երկրում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 76 մարդ: