Լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը

10/04/2010 10:14

Լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը


Այսօր լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը: Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների և էթնիկ զտումների համակարգված, հետևողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով: Սակայն նույնիսկ նման սև ֆոնին առանձնանում է Մարաղայի ողբերգությունը:

Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետև 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում և, հեռանալով, ցրվել աշխարհով մեկ: Իսկ Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ:

http://www.armenians.com/genocide/Maraga/index.html
http://maragha.nk.am/photos/1992/3.jpg
http://maragha.nk.am/photos/1992/2.jpg

Մարաղան Գանձակ–Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա Լեռնային Ղարաբաղի դարպասն էր: Մարաղացիները ավանդապահ, ինչպես ամեն մի հայ` հյուրասեր, բնություն սիրող մարդիկ են, հիմնականում բրինձ էին մշակում, ունեին թուզի ու նռան այգիներ, պարտեզներ: Մարաղան ծնել է գիտնականներ, երաժիշտներ, գրողներ: Մարաղան անընդհատ բարգավաճում էր ...
Գյուղը երկու անգամ` 1918 և 1921 թվականներին ավերել են թուրքերը: Դրանից հետո մարաղացիները ապրում էին զգուշավոր, բայց դե հայը միշտ էլ վստահող է եղել ու շատ հաճախ` անտեղի:

Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից Մարաղան կանգնեց վտանգի առջև, Մարաղան հայտնվեց կրակի մեջ:
Ահա թե ինչ է պատմում ադրբեջանական դաժան մսաղացից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանը.
«Ապրիլի 9-ին, երեկոյան մոտավորապես ժամը վեցին սկսվեց գյուղի ռմբակոծումը, ինչին արդեն վաղուց սովորել էինք: Կրակում էին Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ամուսնուս հետ գտնվում էինք նկուղում, ուր ապրում էինք գրեթե երեք տարի: Ապրիլի 10-ի առավոտյան ժամը 6-ի մոտ սկսվեց փոթորկալից գնդակոծություն. արկերը պայթում էին գրեթե ամեն վայրկյան: Գյուղի վրա 3000-ից ավելի արկ է պայթել: Այդպես շարունակվեց մինչև ժամը 14-ին մոտ: Այդ ժամանակ տեղեկացանք, որ ադրբեջանցիներն արդեն գյուղ են մտել: Բոլոր նրանք, ովքեր չկարողացան լքել գյուղը, մորթվեցին, այրվեցին կամ գերեվարվեցին: Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասում` ռմբակոծությունների ներքո…»:

Ադրբեջանական հրոսակները թալանել են բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են ամենադաժան եղանակներով` այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, ևս 63-ը գերեվարվել են: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջև: Պատանդ տարված մարաղացիներից յոթը վերադարձվել են, 17-ը փոխանակվել են, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություններ են ստացվել, ևս 29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Մեկ մարդ սպանվել է փոխանակման պահին, մեկն էլ` փախուստի փորձ կատարելիս:

Մարաղայի գյուղապետ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Ռոմա Կարապետյանի վկայությամբ՝ զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, եթե տեղի ինքնապաշտպանական ուժերը քիչ սպառազինված լինելով հանդերձ՝ չխոչընդոտեին ադրբեջանցի հրոսակների մուտքին գյուղ: Հայտնի է նաեւ, որ ադրբեջանցիները ծրագրել էին Մարաղան գրավել կայծակնային հարձակմամբ, եւ եթե դա նրանց հաջողվեր, ապա հազիվ թե տեղաբնակներին հաջողվեր ողջ մնալ, մանավանդ որ հարձակմանը ներգրավված էր երկու տասնյակից ավելի խորհրդային զրահատեխնիկա: Մարաղայի ինքնապաշտպանության փոքրիկ ջոկատի տղաներն, ավա¯ղ, դեռ գյուղի մատույցները պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին…
Ահա թե ինչ է պատմում բարոնուհի Քարոլինա Քոքսը.

«Այն, ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ: Գյուղը ամբողջովին ավերված էր: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ՝ ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր: Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց: Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղերագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը: Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»:

http://www.youtube.com/watch?v=IuX-AK-168E

Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար: Ըստ Քարոլինա Քոքսի ,Դեյլի Թելեգրաֆ անգլիական թերթը պետք է տպագրեր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց:

Ի դեպ, Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» զինվորական ստորաբաժանման հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում: Ինչի համար. իհարկե, ցեղասպան գործողությունների. դա թուրք-ազերիական ծանոթ ձեռագիր է:

Ականատեսների բազում վկայություններում այնպիսի դաժան նկարագրություններ են բերվում, որ ուղղակի նպատակահարմար չենք գտնում դրանք մեջբերել:

Ցավոք միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տվել ադրբեջանցիների ավանդական ցեղասպան գործողություններին, և ոչ միայն Մարաղայում: Իսկ իրենք` ադրբեջանցիները շարունակում են անպատիժ ստել, կեղծել, երբեմն նույնիսկ զոհի կերպար ընդունել: Բայց պատմությունն ինչքան էլ կեղծես, փաստական ճշմարտությունը երկար թաքցնել չես կարող…

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հասցեներում.
http://www.armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/chapter8_10.html#9
http://maragha.nk.am/indexarm.html
http://www.hzorhayastan.do.am/news/2009-08-01-10
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան Այսօր, 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան Այսօր, 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին Այսօր, 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել Այսօր, 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան Այսօր, 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել Այսօր, 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ Այսօր, 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) Այսօր, 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ Այսօր, 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք Այսօր, 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ Այսօր, 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում Այսօր, 16:53 OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը Այսօր, 16:38 Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը Այսօր, 16:33 Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է Այսօր, 16:23 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub) Այսօր, 16:13 Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել. Ավագանու անդամ Այսօր, 16:06 «Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը Այսօր, 15:48 ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան Այսօր, 15:45 Լեոյի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում (Տեսանյութ) Այսօր, 15:39 Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի, Անդրանիկի ժառանգորդը. սիրուն չի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 15:35 Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք» Այսօր, 15:33 Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  Այսօր, 15:28 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը Այսօր, 15:23 Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը Այսօր, 15:21 Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է Այսօր, 15:17 Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից. Շարմազանով Այսօր, 14:53 Չի կարելի գիշեր-ցերեկ ասել՝ «մեզ ցեղասպանել է մի երկիր ու ամեն օր պետք է դրա մասին խոսենք», ո՛չ. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 14:42 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 14:34 Արսենյանի մասնակցությունը փոփոխություն չի մտցրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշման մեջ. ԱԳՆ Այսօր, 14:28 Հրազդանում կասեցվել է «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Այսօր, 14:19 Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ Այսօր, 14:08 Հայտնի են ազգային հավաքականի խաղային համարները՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում Այսօր, 14:03 Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել. Խաչատուրյան Այսօր, 14:01 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա Այսօր, 14:00 Միջազգային հանրության շրջանում կասկած չկա, որ բռնի տեղահանություն էր, հետևաբար, արցախահայության վերադարձի իրավունքը պետք է գործի. Արա Ղազարյան Այսօր, 13:47 Միջազգային հանրությունը պետք է հարմարվողականությունը մի կողմ դնի և խոսի Բաքվում պահվող պատանդների ու գերիների մասին. Գրետա Թունբերգ Այսօր, 13:38 Չարենցավանում բնակարաններից մեկում պայթյուն է եղել. տուժածներ չկան Այսօր, 13:33 Չեն կարողացել մեզ սպանեն, դրա համար էլ ՊՊԾ-ից դժգոհ են. ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն իրենց ջեբի շներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:25 Ընկեր Լևոնը չէր կարողացել խորհուրդ տալ ընկեր Արթուրին, և ընկեր Արթուրը եկել էր, «ազգային արժեքները ոչնչացնող» ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում. Արայիկ Հարությունյան Այսօր, 13:15 Ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա, խորը քնած եք. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 13:12 COP29-ն էթնիկ զտման համար պատասխանատու Ադրբեջանում անցկացնելու երկերեսանիությունը զզվանք է առաջացնում․ Գրետա Թունբերգ (Տեսանյութ) Այսօր, 12:56 Նոյեմբերի 9-ին ես ասել եմ` ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, թուղթը ստորագրելու եմ. ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:53 Մեր հարկային օրենսգիրքը ապապետական է. Հայաստանը պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք. Վարչապետ Այսօր, 12:42 Դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը. ասում ենք ՝ «զինվորը, իրա ցավը տանեմ, կանի ինքը, ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի». Փաշինյան․Տեսանյութ Այսօր, 12:40 Ես երբեք անակնկալի չեմ գալիս. ծանոթ չեմ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարքի թեմային. Քոչարյան Այսօր, 12:37 Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մենք աշխարհում Գրետայի էֆեկտ չունեցանք. Գեղամ Ստեփանյան (Տեսանյութ) Այսօր, 12:30 Վերջին 600 տարիներին մենք ապրել ենք մեզ պարտադրված պետության մեջ. այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:18 Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը էականորեն ապապետական է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:14 Մարդու իրավունքների խախտումերն Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ անմիջական կապ ունեն COP29-ի հետ. Աննա Մելիքյան Այսօր, 12:07 11 մարդուց մեկն աշխարհում՝ շաքարային դիաբետով․ ինչպես կանխարգելել հիվանդությունը Այսօր, 12:04 Այգեձոր-Մեհրաբ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած Այսօր, 12:01 Այգիների կառուցում, բարեկարգում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի մարզում մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները Այսօր, 11:50 Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը Այսօր, 11:42 Թրամփն առաջարկել է Ազգային հետախուզության տնօրեն նշանակել Թուլսի Գաբբարդին, ով նախկինում այցելել է Արցախ և հայտնվել Բաքվի «սև ցուցակում» Այսօր, 11:29 Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ Լավրովի հանդիպմանը Այսօր, 11:26 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 11:24 Բողոքում են, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև ուզում են՝ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) Այսօր, 11:11 Գեղարքունիքում բեռնատար գնացք և ավտոմեքենա են բախվել. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Այսօր, 11:01 Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ Այսօր, 10:58 Հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջը նվազագույն բարոյական պարտականություն է Միշելի համար. Սաղաթելյան Այսօր, 10:43 Ձեր «իրական Հայաստան»-ը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Կինը ոստիկանությանը հայտնել է, որ ծանոթն իրեն 3 տարի առաջ տարել է մոթել և հափշտակել 20 մլն դրամ Այսօր, 10:27 Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր. աշխատավարձ եք ստանում՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը (Տեսանյութ) Այսօր, 10:20 Երբ Նազենի Հովհաննիսյանն ու իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց. Աննա Հակոբյան Այսօր, 10:08 Այսօր Ս. Գուրիասի, Աբիբ սարկավագի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օրն է Այսօր, 10:01 ԵԱՏՄ երկրներն արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են Այսօր, 09:53 Անցած ամիս ՀՀ այցելել է 203,810 զբոսաշրջիկ․ ավելի շատ, քան՝ նախորդ հոկտեմբերին Այսօր, 09:43 Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը Այսօր, 09:35 Թրամփի վարչակազմում կան նաև հայամետ գործիչներ․ նոր հորիզոններ են բացվում՝ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում․ Միջազգայնագետ Այսօր, 09:16 Որոշ հասցեների Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում Այսօր, 08:59 «Հրապարակ». ՔՊ-ականները հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել Գյումրիում Այսօր, 08:57 «Փաստ». ՀՖՖ-ն դիմել է ուժային կառույցներին, որ անվտանգության հավելյալ միջոցառումներ կիրառվեն Այսօր, 08:56 «Ժողովուրդ». ՔՊ-ական լռակյաց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն ունեցվածք է կուտակում Այսօր, 08:55 «Փաստ». ՀՀ իշխանությունները որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար Այսօր, 08:53 «Հրապարակ». Հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ Այսօր, 08:50 «Ժողովուրդ». Բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել ՔՊ-ականներին Այսօր, 08:47 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ Այսօր, 08:45 «Փաստ». Փաշինյանի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են Այսօր, 08:43 «Ժողովուրդ». Ո՞րն է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը Այսօր, 08:41 «Հրապարակ». ՔՊ-ականներից ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին և, «բռնանալով մայրենիի վրա», քծնում էր Նիկոլ Փաշինյանին 13/11/2024 23:01 Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը 13/11/2024 22:47 Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 13/11/2024 22:31 Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում 13/11/2024 22:20 Հրդեհ Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում 13/11/2024 22:06 Կարեն Սարուխանյանի քեռու որդին, ում ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու, պահելու և պատրաստելու կասկածանքով, դուրս եկավ ՔՊ-ից 13/11/2024 21:40 Սևանա լճում սիգի որսը արգելվում է 13/11/2024 21:23 Հունվարից Իրանում կգործեն ռուսական «Միր» քարտերը 13/11/2024 21:06 Իսրայելն իրականացրել է իր նպատակները Գազայում, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը․ Բլինքեն 13/11/2024 20:48 ՊՆ-ն օրվա վերջում հաստատեց զինծառայողի մահվան լուրը․ «Հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն» 13/11/2024 20:31 Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ կամ Լուի Գերինգի հիվանդություն 13/11/2024 20:14 Վթար Գոռավան գյուղի կամրջի մոտ․ Տուժածներ կան 13/11/2024 20:00 68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել 13/11/2024 19:45 «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է»․ ՄԻՊ Մանասյանն ու Սյունիքի մարզպետ Ղուկասյանն են հանդիպել 13/11/2024 19:32 19-ամյա զինծառայող է մահացել Իջևանում. նրան գտել են կախված վիճակում 13/11/2024 19:17 Իսաբեկյան փողոցը փակ է լինելու 13/11/2024 19:04 Երևանը կդառնա ամենաթանկ տրանսպորտային ծառայություն մատուցող մայրաքաղաքը․ մեկ անգամ տրանսպորտից օգտվելու գինը կդառնա 300 դրամ․ «Հայաքվե»

Տվյալ բաժնի վերջին նյութերը