12/04/2010 13:50
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով չորրորդն է
Հայաստանի հավաքականը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը` երկամարտում նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 19 մեդալ: Հաղթողի կոչումը նվաճել է Ռուսաստանի ընտրանին 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Երկրորդը Թուրքիայի ընտրանին է (4-0-2), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելառուսի թիմը (3-0-5): Հինգերորդը Լեհաստանի հավաքականն է` 1-2-1 արդյունքով: