12/04/2010 11:03
Վրաց ուխտագնացները ապաստան են խնդրել Իսրայելից
Երուսաղեմ այցելած 45 վրացի ուխտագնացներ դիմել են Իսրայելի իշխանություններին` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Նրանք կազմակերպված դիմել են միգրացիոն ծառայությանը` հիմք ընդունելով իսրայելական օրենսդրության այն դրույթը, համաձայն որի քաղաքական ապաստանի ցանկացած դիմում պետք է քննարկված լինի 3-ամսվա ընթացքում»,-լրագրողներին հայտնել է Իսրայելում Վրաստանի հյուպատոս Իրակլի Ադվաձեն, հավելելով, որ Վրաստանի քաղաքացիները կմնան Իսրայելում մինչև դիմումի քննարկումը: