12/04/2010 12:10
Հռիփսիմե Խուրշուդյանն արժանացավ բրոնզե մեդալի
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայ ծանրորդուհիներից երկրորդը` Հռիփսիմե Խուրշուդյանը, ով հանդես է գալիս մինչև 75 կգ քաշային կարգում, արժանացավ բրոնզե մեդալի: Հետաքրքիր է, որ ինչպես պոկում, այնպես էլ հրում վարժությունում մեր մարզուհին ցուցադրեց երրորդ արդյունքը` այսպիսով, նվաճելով 3 բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում Հռիփսիմեն բարձրացրեց 122 կգ, իսկ հրում վարժությունում իր կամքին ենթարկեց 151 կգ ծանրաձողը` երկամարտում արձանագրելով 273 կգ արդյունք:
Ավելացնենք, որ այս քաշային կարգում մայրցամաքի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալյա Զաբոլոտնայան` երկամարտի 285 կգ ցուցանիշով: Փոխչեմպիոնը նույնպես Ռուսաստանից էր` Նադեժդա Եվտուշինան (282 կգ):