12/04/2010 11:44
Լեհաստանի նախագահին հրաժեշտ կտրվի երեքշաբթի
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու դագաղը երեքշաբթի կդրվի նախագահական նստավայրում` հրաժեշտի համար, հաղորդել է նախագահական գրասենյակի նախարար Յացեկ Սասինը:
Նրա խոսքով, երեքշաբթի օրն ընտրվել է այն պատճառով, որ երկուշաբթի օրվա ընթացքում նախագահական պալատում անհրաժեշտ է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ:
«Կիրակի կայացել են հոգեհանգստյան և ընտանեկան հրաժեշտի արարողությունները, իսկ երկուշաբթի պալատը պետք է համապատասխան հարդարվի»,- Ինտերֆաքս գործակալության համաձայն, ասել է Սասինը: