13/04/2010 10:13
Ջալալ-Աբադում փողոց են դուրս եկել Կուրմանբեկ Բակիևի կողմնակիցները
Ջալալ-Աբադում այսօր առավոտյան փողոց են դուրս եկել Ղրղզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիևի կողմնակիցները: Անձամբ Բակիևը դեռևս չի ժամանել հանրահավաքին, սակայն ներկա են նրա անվտանգության ապահովման աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հավաքվածները պարբերաբար վանկարկում են «Բակիև, Բակիև» և նշում են նրա հաջողությունները երկրի զարգացման գործում: