13/04/2010 10:36
Թբիլիսիի փողոցներից մեկը կարող է անվանվել Լեխ Կաչինսկու անունով
Վրաստանի մայրաքաղաքի փողոցներից մեկը կարող է կոչվել ապրիլի 10-ին ավիավթարում զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու անունով, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, փողոցներից մեկը Լեխ Կաչինսկու անունով կոչելու հարցը կքննարկվի Թբիլիսիի քաղաքապետարանի առաջիկա նիստում:
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ ի դեմս Կաչինսկու աշխարհը կորցրեց «առաջնորդ, ով միշտ պաշտպանում էր գաղափարներ, կապված ազատության և ժողովրդավարության համար պայքարի հետ», ասվում է հաղորդման մեջ: