14/04/2010 10:58
Պերեսը կոչ է արել «անհապաղ վերսկսել» բանակցությունները
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կոչ է արել «անհապաղ վերսկսել բանակցությունները» պաղեստինյան կողմի հետ: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն նա արել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ հանդիպման ժամանակ:
Իսրայելի նախագահն ընդգծել է, որ «անկախ նրանից, որ տարին անարդյուանվետ է անցել» «փոխհամաձայնության հասնելը հնարավոր է»:
«Մենք պետք է օգնենք պաղեստինյան պետության ստեղծմանը, դա Իսրայելի շահերից է բխում, սակայն պետք է տեղյակ պահենք մեր պաղեստինցի գործընկերներին, որ արդեն բավական շատ ժամանակ է կորցված, որի ընթացքում կարելի էր վերսկսել բանակցությունները»,- նշել է Պերեսը: