14/04/2010 10:18
Օբաման ողջունել է Սահակաշվիլու ժողովրդավարության ձգտումները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու` ժողովրդավարական բարեփոխումների ձգտումները: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:
«Նախագահ Օբաման ուրախ էր Գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ: Նախագահը կրկին հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը և ողջունել է նախագահ Սահակաշվիլու չմարող ձգտումները` ուղղված ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասված է հաղորդագրությունում:
ԱՄՆ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում ընթացող պայքարում զգալի ներդրում ունենալու համար: