15/04/2010 10:59
Պատժամիջոցները չեն խոչընդոտի Բուշերում ԱԷԿ-ի գործարկումը
Բուշերում ԱԷԿ-ի գործարկումը տեղի կունենա այս տարվա օգոստոսին, և Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցները չեն կարող խանգարել այդ գործընթացին: Այդ մասին, ինչպես հայտում է Ինտերֆաքսը, այսօր Բուենոս-Այրեսում հայտարարել է «Ռոսատոմ» ռուսաստանյան կազմակերպության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:
«Բուշերը կգործարկվի այս ամառ` օգոստոսին: Մենք աշխատում ենք ժամանակացույցին համաձայն: Այն պատժամիջոցները, որոնց մասին հաճախ են խոսում Իրանի առումով, Բուշերին չեն վերաբերում»,- հայտնել է նա` ընդգծելով, որ ԱԷԿ-ի հետագա աշխատանքը կապված է նրանից, թե ինչպես կգործադրվեն սարքավորումները:
Ըստ Ս.Կիրիենկոյի, «այս ԱԷԿ-ը ոչ մեկի համար հարց չի առաջացնում, և բոլորին պարզ է, որ Բուշերը չտարածման ռեժիմի տեսանկյունից ոչ մի վտանգ չի ներկայացնում»:
«Այդ պատճառով այն չի կարող որևէ պատժամիջոցի տակ ընկնել: Հակառակը, նման համագործակցությունը, խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման փորձը պետք է քաջալերել»,- համոզմունք է հայտնել «Ռոսատոմի» ղեկավարը: