15/04/2010 15:48
Դոները նախապատրաստվում է Դարչինյանի հետ մենամարտին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոներն սկսել է նախապատրաստվել աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ ռևանշ-մրցամարտին: Այս մասին հայտնում է «Fightnews»-ը` մեջբերելով Դոների խոսքերը, որ թեպետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ, ինքը, միևնույն է, համոզված է, որ մենամարտը կկայանա:
Ավելացնենք, որ, ըստ Վիկ Դարչինյանի ներկայացուցիչների, մարտը տեղի կունենա օգոստոսի 21-ին: