15/04/2010 19:46
Հարավաֆրիկացի երկրպագուն մահացել է հերթում
Հարավաֆրիկացի 64-ամյա երկրպագուն մահացել է աշխարհի ֆուտբոլի առաջնության տոմսի համար առաջացած հերթում: Այսօր կանխիկ գումարով մոտ 500 հազար տոմս է վաճառքի հանվել երկրի սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում: Վաճառքի վայրերում հսկայական հերթեր են գոյացել, որոնցից մեկում էլ տարեց տղամարդը մահացել է սրտի նոպայից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ մինչ այդ տոմսերը վաճառվում էին միայն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում կամ էլ տեղական բանկերում, ինչն առաջացրել էր ֆուտբոլասերների դժգոհությունը: Հարավաֆրիկացիների համար առավել գերադասելի է բարդացված տարբերակների փոխարեն տոմսեր ձեռք բերել ամենահեշտ` կանխիկ գումարի վճարման ճանապարհով: