15/04/2010 10:50
Լուկաշենկոն զղջում է, որ Բելառուսը միջուկային զենք չունի
Բելառուսի նախագահ Ալենքսանդր Լուկաշենկոն «դաժանագույն սխալ» է համարել նախկին իշխանության որոշումը` երկրից միջուկային զենքի դուրսբերման մասին:
Լուկաշենկոյի խոսքով, որը մեջբերում է ՌԲԿ.ռու-ն, եթե Մինսկն ունենար միջուկային զենք, միջազգային գործընկերներն այլ կերպ կխոսեին իրենց հետ:
Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ երկրում բարձր հարստացված ուրան կա, ընդ որում նաև զենքերի համար, որի պահպանությունը ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ է:
Մեկնաբանելով փաստը, որ Բելառուսը հրավիրված չէր ԱՄՆ-ում անցկացվող միջուկային անվտանգության գագաթնաժողովին, Լուկաշենկոն ասել է, որ չէր էլ պատրաստվում գնալ այդ հանդիպմանը: Միևնույն ժամանակ նա մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ վերջինս չի համառել, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը ներկա լինի վաշինգտոնյան գագաթնաժողովին: