16/04/2010 10:32
Դավութօղլուն դժգոհ է գագաթնաժողովին Ադրբեջանի բացակայությունից
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն դժգոհություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ Ադրբեջանը հրավիրված չէր մասնակցելու Վաշինգտոնում կայացած միջուկային գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է 1նյուս.ազ-ը` հղում անելով “Զաման” պարբերականին:
«Գագաթնաժողովին Ադրբեջանի չմասնակցելը մեծ բացթողում էր: Մենք արեցինք հնարավորը, որպեսզի Ադրբեջանը մասնակցի այդ գագաթնաժողովին, սակայն գագաթնաժողովի տերը Վաշինգտոնն է: Եթե Բաքուն մասնակցեր այդ հանդիպումներին, դրանք ավելի հաջող բնույթ կկրեին: Ադրբեջանի չմասնակցելը գագաթնաժողովին ես համարում եմ կորցրած հնարավորություն», - ասել է Դավութօղլուն:
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ եկող շաբաթ պատրաստվում է մեկնել Ադրբեջան` «ադրբեջանական գործընկերների հետ քննարկելու վաշինգտոնյան հանդիպումների մանրամասնությունները»: