16/04/2010 10:05
Բրազիլիան, ՌԴ-ն, Հնդկաստանը և Չինաստանը կքննարկեն Իրանի խնդիրը
Բրազիլիայի մայրաքաղաքում իր աշխատանքն է սկսել ԲՌՀՉ (Բրազիալիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) գագաթնաժողովը, որի օրակարգում ընդգրկված է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Իրանի միջուկային ծրագրի քննարկումը:
Բացի այդ, չորս երկրների ղեկավարները կանդրադառնան հետճգնաժամային զարգացմանը, ահաբեկչության դեմ պայքարին, կլիմայի փոփոխության հարցին, ինչպես նաև կքննարկեն Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը: