17/04/2010 10:46
Պան Գի Մունն աջակցություն է հայտնել ժնևյան քննարկումներին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կազմակերպության Նյու-Յորքի գրասենյակում ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ և կոչ է արել վերջինիս ընդլայնել երկխոսությունը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ, այդ թվում տարածաշրջանում վստահության միջոցառումների հարցերի շուրջ, ինչպես նաև աջակցություն է հայտնել Ժնևում ընթացող Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերի շուրջ միջազգային քննարկումներին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ մամլո ծառայությունում:
«Գլխավոր քարտուղարն ընդգծել է երկխոսության ընդլայնման և վստահության միջոցառումների ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև կոչ է արել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գործնական հարցերում առաջընթացի և կառուցողական քննարկումների համար շարունակել ջանքեր գործադրել»,- ասել են մամլո ծառայությունում:
Հաղորդման համաձայն, Պան Գի Մունը Վրաստանին նաև շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիայից դիվանգետ Անտտի Տուրունենին Ժնևում բանակություններին ՄԱԿ-ի ներկայացուցիչ նշանակելու մասին: