19/04/2010 10:20
Խու Ցզինթաոն և Ջեկի Չանը այցելել են աղետի գոտի
Չինաստանի Ցզինխայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 1706-ի, վիրավորների թիվը գերազանցում է 12 հազարը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, 256 հոգի համարվում են անհայտ կորած:
Նախօրեին աղետի գոտի է ժամանել ՉԺՀ ղեկավար Խու Ցզինթաոն` ծանոթանալու տիրող իրավիճակին և անձամբ հսկելու փրկարարական աշխատանքների իրագործումը:
Նույն օրը Յուշու է մեկնել նաև հանրահայտ դերասան Ջեկի Չանը, ով աղետից տուժածներին զոհաբերել է կես միլիոն դոլար: