19/04/2010 15:51
Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպայի չեմպիոն
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվեց սամբոյի պատանիների, աղջիկների, երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի ընտրանու հաշվին ևս երկու բրոնզե մեդալ ավելացրեցին պատանիների 56 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդր Բալայանը և 57 կգ քաշային Արեն Անտոնյանը (երիտասարդական առաջնություն):
Ներկայացնում ենք մեր բոլոր մեդալակիրներին:
Առաջին տեղ
Տիգրան Կիրակոսյան- 52 կգ քաշային կարգ
Երկրորդ տեղ
Մհեր Կարապետյան-75 կգ
Երրորդ տեղ
Ալեքսանդր Բալայան-56 կգ
Արեն Անտոնյան-57 կգ
Արմեն Ադամյան-68 կգ:
Դավիթ Գրիգորյան-82 կգ:
Արտուշ Մկրտչյան-100+ կգ: