20/04/2010 12:36
Սյուզի Կենտիկյան. «Իմ մրցակիցը շատ ուժեղ է»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում WIBF-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, կարծում է, որ WBA-ի վարկածով չեմպիոնուհու` գերմանուհի Նադյա Ռաուի հետ միացյալ մենամարտը կվերածվի «կրակե մարտի»: Այս մասին տեղեկացնում է sportbox.ru-ն:
«Իմ մրցակիցը շատ ուժեղ է,- հայտարարել է Կենտիկյանը մամուլի ասուլիսում:- Վերջին 4 մենամարտում ես հանդիպել եմ բացառապես ուժեղ մարզուհիների հետ: Հաստատ գիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ռինգում: Առանց որևէ խնդրի անհրաժեշտ մակարդակով նախապատրաստվում եմ այդ մենամարտին: Դա կրակ կլինի կրակի դեմ: Բայց իմ կրակն ավելին կլինի»:
Ավելացնենք, որ Կենտիկյանն ու Ռաուին ռինգ դուրս կգան ապրիլի 24-ին, Համբուրգում: