20/04/2010 15:32
Արմեն Զելենկո-Աշոտ Քեշիշյան զույգը մրցակցությունից դուրս էր
Ապրիլի 17-18-ին Երևանում անցկացվեց մարզական բրիջի Հայաստանի զուգախաղի 19-րդ առաջնությունը: 8 զույգի միջև ծավալված լարված պայքարի արդյունքում 1-ին տեղը գրավեց Արմեն Զելենկո-Աշոտ Քեշիշյան զույգը: Ընդ որում` Արմենը չեմպիոն դարձավ 7-րդ անգամ, իսկ Աշոտի համար սա 5-րդ կոչումն էր:
Արծաթե մեդալների արժանացավ Արթուր Անտոնյան-Լև Սևիյան զույգը, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Արտյոմ Բալոյան-Գևորգ Անտոնյան զույգին: