21/04/2010 18:08
Անանդ-Տոպալով մրցախաղը հետաձգվել է մեկ օրով
Աշխարհի շախմատային թագի համար գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի և հավակնորդ Վեսելին Տոպալովի միջև կայանալիք մրցախաղի մեկնարկը հետաձգվել է մեկ օրով: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը: Հետաձգման մասին որոշումը կայացվել է Անանդի խնդրանքով: Հնդիկ շախմատիստը չի կարողացել ժամանել Սոֆիա իսլանդական հրաբխի հետևանքով ավիաընկերությունների կողմից չվերթների դադարեցման պատճառով: Անանդը, այսպիսով, ստիպված էր մեքենայով ժամանել Բուլղարիա:
Այսպիսով, շախմատային թագի համար մրցախաղի առաջին պարտիան կանցկացվի ապրիլի 24-ին: Իսկ բացման պաշտոնական արարողությունը, ինչպես և պլանավորվել էր, տեղի կունենա այսօր: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: