21/04/2010 13:29
Արմեն Մինասյան. «Փոփոխությունը կատարվել է ՌՖՄ-ի խնդրանքով»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսի» թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի «B» խմբի խաղացանկում կատարված փոփոխությունները: Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են, որ հավաքականների մակարդակով առաջին հանդիպումը մարտի 26-ին կկայանա Երևանում, իսկ երկրորդը` հունիսի 4-ին, Մոսկվայում:
«Փոփոխությունը կատարվել է Ռուսաստանի ֆեդերացիայի խնդրանքով: Պատճառը մեկն է. անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի հավաքականը գերադասում է գարնանը խաղալ Երևանում, իսկ ամռան սկզբին` Ռուսաստանում»,- ասել է Մինասյանը: