21/04/2010 09:47
Մոսկվայում հայազգի գործարար է սպանվել
Այս գիշեր Մոսկվայում սպանվել է մանկական կոշկեղեն արտադրող «Ալլիգաշա» ընկերության ղեկավար, 40-ամյա հայազգի գործարար Ռոբերտ Մարգարյանը: Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, գործարարը սպանվել է իր տան բակում` հանցագործի արձակած կրակոցից: Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Իրավապահների կողմից արդեն հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու պարկուճ: Համաձայն վարկածի` հանցագործը կրակ է արձակել «Իժ» տիպի ատրճանակից: