21/04/2010 18:30
ԱՄՆ-ի հավաքականը հրաժարվեց ժամանել Բաքու
ԱՄՆ-ի բռնցքամարտի պատանեկան հավաքականը հրաժարվել է ժամանել Ադրբեջանի մայրաքաղաք, որտեղ ապրիլի 25-ին կմեկնարկի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ամերիկյան պատվիրակությունը վախեցել է իսլանդական հրաբխի պատճառով ստեղծված իրավիճակից:
Ինչպես հայտնում է allboxing.ru-ն, ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ թիմի ղեկավարությունն առաջացած իրավիճակում չի կարող երաշխավորել, որ թռիչքը Բաքու, ինչպես նաև վերադարձը Միացյալ Նահանգներ, կանցնի առանց պատահարի: Ուստի որոշում է կայացվել հրաժարվել մասնակցությունից` հանուն պատանի բռնցքամարտիկների և պատվիրակության մյուս անդամների անվտանգության: