21/04/2010 12:41
Փամբուկչյանն ու Մխիթարյանը 2-ական միավոր են կորցրել
Միջազգային վարպետներ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Ֆրանսիայի Մալակոֆ քաղաքում անցկացվող օփենում խաղացված հինգ տուրից հետո վաստակել են 3-ական միավոր: Ֆրանսիան ներկայացնող Ռուդոլֆ Գրիգորյանն իր ակտիվում 2,5 միավոր ունի:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Քամրան Շիրազին (Ֆրանսիա):