22/04/2010 17:03
Փամբուկչյանն ու Մխիթարյանը տոնեցին հերթական հաղթանակները
Միջազգային վարպետներ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Ֆրանսիայի Մալակոֆ քաղաքում անցկացվող օփենում խաղացված 6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին: Նրանք վաստակել են 4-ական միավոր և մրցաշարային աղյուսակում մեկ միավորով են hետ մնում առաջատարներից:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Ֆրանսիան ներկայացնող Ռուդոլֆ Գրիգորյանն իր ակտիվում 3 միավոր ունի: