22/04/2010 16:56
«Հատիսն» առաջարկ է ստացել` մասնակցելու ՌԴ առաջնությանը
Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արթուր Նազարյանը, մարզաձևի ռուսաստանյան գերատեսչությունը մեր ֆեդերացիային առաջարկ է ներկայացրել` մասնակցելու ՌԴ առաջնությանը: Ռուսական կողմի հետ այդ հարցով այժմ բանակցություններ է վարում ՀԲՖ նախագահ Հրաչ Ռոստոմյանը:
Ռուսաստանի հրավերն ընդունելու դեպքում ինչպիսի՞ լուծում կունենա հայկական ակումբի` եվրագավաթին մասնակցության հարցը: Բասկետբոլի ֆեդերացիայում վստահ են, որ խնդիրներ չպետք է առաջանան: «Հատիսը» կներկայացնի Հայաստանը` անկախ այն արդյունքներից, որոնք կարձանագրի Ռուսաստանի առաջնությունում: Այս և հարակից շատ հարցեր վերջնական լուծում կստանան բանակցային գործընթացի արդյունքում: