22/04/2010 09:57
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի նիստին
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնեց Մոսկվա` մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նիստին քննարկվելու են Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, 2009 թ. բանկի գործունեության, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը:
Հանդիպմանը կքննարկվեն Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկի առաքելության և զարգացման գաղափարախոսության, ներդրումային գործիքների ընդլայնման հարցերը: